Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից առաջարկվող ուկրաինական ճգնաժամի կարգավորման խաղաղ պլանը Արեւմուտքին հնարավորություն է տալիս հետաձգել նոր պատժամիջոցները, գրում է The New York Times-ը: Թերթի կարծիքով, տվյալ նախագիծը «ալեկոծել է դիվանագիտական ջրերը»:
Ինչպես նշում է թերթը, ՌԴ-ի նախագահ առաջարկությունը երեւան եկավ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի եւ այլ արեւմտյան առաջնորդների կողմից ուկրաինական ճգնաժամում «Կրեմլի դերի» եւ Մոսկվայի նկատմամբ խտրական միջոցառումների վրա ուշադրությունը սեւեռելու փորձերի ֆոնին: Բացի այդ, պարբերականը կարծում է, որ Պուտինի ծրագիրը ավելի շատ հարցեր է առաջ քաշում, քան պատասխաններ տալիս:
Թերթը նաեւ նշում է, որ Ռուսաստանն ու Արեմուտքը Ուկրաինայի ճակատագրի համար «գլոբալ շախմատային պարտիա են խաղում» եւ մեջբերում մի շարք վերլուծաբանների տեսակետներ, ըստ որոնց ուկրաինական ճգնաժամից դուրս գալու «իրական համաձայնության» ձեռքբերման համար դեռ երկար ժամանակ կպահանջվի:
The Guardian-ը, իր հերթին, նշում է, որ դեռ պարզ չէ՝ բավարար կլինի՞, արդյոք, Պուտինի խաղաղ պլանը Մոսկվայի դեմ ԵՄ-ի պատժամիջոցների հերթական փուլը կանխելու համար: Իր հերթին, The Wall Street Journal-ը կարծում է, որ Ուելսում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախօրեին եւ մինչեւ Ռուսաստանի նկատմամբ նոր քայլերի քննարկումը այս պլանի հայտմնվելը պատահական չէ: Պարբերականի ենթադրությամբ՝ Պուտինը հույս ունի կանխել նոր պատժամիջոցները եւ «բաժանել Արեմուտքը»: Գրառման մեջ ասվում է, որ նման «ռազմավարությունն ավելի վաղ արդեն գործարկվել է»:




























