Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանին այսօր՝ սեպտեմբերի 4-ին կայանալիք կառավարության նիստի ժամանակ կազատեն աշխատանքից:
Ըստ կառավարության՝ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 88.1-ին հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի ՆՀ-728 հրամանագրի 1.7-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է. Վահե Հակոբյանին ազատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն:





























