Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանն այսօր՝ սեպտեմբերի 4-ին, կառավարության որոշմամբ ազատվեց իր պաշտոնից: Այս մասին կառավարության նիստում հայտարարեց տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ Հակոբյանը կնշանակվի Ջրային տնտեսության պետական կոմիտեի պետի պաշտոնում: Այդ պաշտոնը երկար տարիներ զբաղեցրել էր Անդրանիկ Անդեասյանը, որն օրերս ազատվել է այդ պաշտոնից:

Վահե Հակոբյանը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նախկին տնօրեն Մաքսիմ Հակոբյանի որդին է: