Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի՝ աշխատանքից ազատման լուրը նորություն է նաեւ մարզպետարանի աշխատակիցների համար: NEWS.am-ի հետ զրույցում մարզպետարանի մամուլի պատասխանատու Լուսինե Մարությանը հայտնեց, որ մարզպետն իսկապես դիմում է գրել, բայց թե ինչ պատճառով ինքն էլ տեղյակ չէ:
Նշենք, որ քիչ առաջ կառավարության նիստի ժամանակ Սյունիքի մարզպետին նշանակեցին Ջրային տնտեսության պետական կոմիտեի պետ:





























