Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը լուրջ կասկածներ ունի Ուկրաինայի իրավիճակի վերաբերյալ ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի անկեղծության շուրջ, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը»:
«Երբ եւ ԵԱՀԿ-ն, եւ ՄԱԿ-ը, Արեւմուտքի ճնշման տակ հրաժարվեցին նույնիսկ ողջունել Ժնեւյան հայտարարությունը, մեր արեւմտյան գործընկերները արգելափակեցին ԵԱՀԿ գործող նախագահ Դիդիե Բուրկհալթերի նախաձեռնությունը, իհարկե, այդ բոլոր գործողությունները, Արեմուտքի այդ վարքագիծը շատ հարցեր է առաջացնում Բրյուսելում եւ Վաշինգթոնում տեղի ունեցող գործընթացների անկեղծության շուրջ», - ԵԱՀԿ-ի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Իլկա Կաներվայի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Լավրովը:




























