«Բոքո Հարամ» խմբավորման իսլամիստները գրավել են Նիգերիայի հյուսիսի Բանկի քաղաքը, որը գտնվում է Կամերունի հետ սահմանին:

Նիգերիայի բանակային ստորաբաժանումները նահանջեկ են գրոհայինների հոսքի առաջ, հայտնել են բնակիչները:

Այս տեղեկության պաշտոնական հաստատում չկա, հայտնում է  BBC-ի ռուսական ծառայությունը: Երեք օր առաջ դաժան մարտերից հետո գրավվել էր խոշոր Բամա քաղաքը, եւ մտավախություն կա, որ իսլամիստների թիրախը Բորնո նահանգի մայրաքաղաք Մայդուգուրին է:

Օգոստոսի վերջին «Բոքո Հարամը»  ազդարարել էր իրեն ենթակա տարածքներում «Իսլամական պետություն» հիմնելու մասին, եւ այժմ «Բոքո Հարամի»  առաջխաղացումը տեղի է ունենում նույնքան արագ, որքան Սիրիայի եւ Իրաքի տարածքում ընդլայնվում է  «Իսլամական պետություն» խմբավորումը: