Արմատական իսլամիստները սպառնացել են գլխատել կոսովցի լրագրող Վիսեր Դուրիկիին, որը մասնագիտացած է իսլամի հետ կապ ունեցող հարցերում, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Դուրիկիի խոսքով՝ ինքը բազմաթիվ սպառնալիքներ է ստացել, հիմնականում Facebook սոցցանցի միջոցով:
«Դրանց մի մասում իսլամիստները սպառնացել են գլխատել ինձ: Եսո հույս ունեմ, որ մեր ոստիկանությունը արագ կարձագանքի սրան, որովհետեւ ես ինձ անվտանգ չեմ զգում»,-հայտարարել է կոսովցի լրագրողը:
Միաժամանակ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը իր «խորը անհանգստությունն» է հայտնել Դուրիկիի ճակատագրի վերաբերյալ եւ կոչ արել Կոսովոյի իշխանություններին անհրաժեշտ ձեւով ապահովել լրագրողի անվտանգությանը:





























