Ռուսաստանի հարավում հակաօդային պաշտպանության եւ ավիացիայի, ինչպես նաեւ Կասպից ծովում Կասպյան նավակազմի նավերի մասնակցությամբ զինավարժություններ են մեկնարկել, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

«Տվյալ զինավարժությունների ընթացքում մարտական հաշվարկները կմշակեն պայմանական թշնամու անսպասելի ավիացիոն եւ հրթիռային հարվածներին դիմագրավելու գործողությունները», - ասվում է հաղորդագրության մեջ:

Նաեւ կգործարկվեն հակաօդային պաշտպանության «Պանցիր-С1» համակարգերը, «Բուկ-M1» զենիթահրթիռային համալիրները, «Տոր-M1» համակարգերը եւ Հարավային ռազմական օկրուգի տարբեր տիպի Su-27, Su-24M, Su-25, Mi-28H, Mi-35, Mi-8 ինքնաթիռներ եւ ուղղաթիռներ:

Զինավարժությունները ղեկավարում է Հարավային ռազմական օկրուգի զորահրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Ռոմանչուկը: