Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը համարում է, որ ԱՄՆ-ի եւ Արեւմուտքի երկրների ցանկությունը՝ շահ կորզել ուկրաինական ճգնաժամից, դրական հետեւանքների չի բերի, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
«Մեր որոշ արեւմտյան գործընկերներ, ներառյալ, ցավոք, ամենաազդեցիկ խաղացող ԱՄՆ-ը, ցանկանում են, որպեսզի հաղթի ՆԱՏՕ-ն, հաղթի այն իրավիճակը, երբ Ամերիկան թելադրում է բոլորին իր կամքը: Այդ բացառիկության հայեցակարգը, որը նախագահ Օբաման բազմիցս հռչակել է, ոչ մի լավ բանի չի բերի եւ արդեն չի բերել»,-հայտարարել է Լավրովը ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ հանդիպման ժամանակ:
Նրա խոսքով՝ Ռուսաստանը, ինչպես եվրոպական շատ երկրներ, ուզում է, որպեսզի ուկրաինացի ժողովուրդը իր ողջ բազմազգ միասնությամբ հաղթանակի ստեղծված իրավիճակում:





























