ԱՄՆ-ի պետքարտուղարության ներկայացուցիչ Ջեն Փսակին չի կարծում, որ Ռուսաստանը «Իսլամական պետության» (ԻՊ) դեմ պայքարում ամենակառուցողական դաշնակիցն է:

«Կարծում եմ՝ ակնհայտ է, որ եթե որոշ երկրներ փորձում են կառուցողական դեր խաղալ ԻՊ-ի դեմ պայքարում, ապա մենք ուրախ ենք քննարկել այն: Սակայն ես կարծում եմ, որ կան մի շարք երկրներ, որոնք ավելի կառուցողական են այս համատեքստում», - հայտարարել է Փսակին՝ ի պատասխան հարցին՝ ԻՊ-ի դեմ պայքարում արդյոք Ռուսաստանն ԱՄՆ-ի դաշնակիցն է, հաղորդում է RBK-ն:

Օգոստոսի վերջին ԱՄՆ-ն ԻՊ-ին հռչակել էր Միացյալ Նահանգների ամենամեծ սպառնալիքը: «Սա անմիջական սպառնալիք է մեր շահերին, որտեղ էլ որ դրանք լինեն, լինի դա Իրաքը, թե մեկ այլ երկիր», - հայտարարել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Չաք Հեյգելը: