ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նախկին ղեկավար Կլաուս Նաումանը համարում է, որ Դաշինքում արագ արձագանքման ուժեր ստեղծելու գաղափարը ՆԱՏՕ-ի անդամ երկրներին համերաշխություն հայտնելու դրսեւորում է:

«Որոշակի իմաստով մենք վերադառնում ենք վախեցնելու սկզբունքին»,- Deutschlandfunk  ռադիոկայանին ասել է պաշտոնաթող գեներալը:
Միաժամանակ, նա կոչ է արել կանխել վերադարձը սառը պատերազմին:

Նաումանի խոսքով՝ Գերմանիայում լայնորեն տարածված է բոլոր խնդւիրները բանակցություններով լուծելու իլյուզիան:

«Դա շատ ակնհայտ անհեթեթություն է»,-ընդգծել է պաշտոնաթող գեներալը: