Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության նորանշանակ պետ Արթուր Օսիկյանը հաստատակամ է տրամադրված։ Այսօր՝ սեպտեմբերի չորսին, մի քանի լրագրողների հետ զրույցում ոստիկանության պետի արդեն նախկին տեղակալը նշեց, որ իր առջեւ մի շարք խնդիրներ են դրված։

«Շատ մոտ ապագայում արդեն շոշափելի դրական արդյունքներ կտեսնեք։ Աշխատանքում հաղոջության գրավականը համակարգին տիրապետելն է։ Որքանով որ գիտեմ, արագ էլ կծանոթանամ, եւ համոզված եղեք, որ առաջիկայում դրական աևդյունքներ կտեսնեք։ Ես արդեն աշխատանքային ծրագիր ունե»,- ասաց նա։

Օսիկյանի պնդմամբ՝ ինքն ամեն ինչ անելու է, որ դատապարտյալների համար ստեղծվեն հավասար պայմաններ։

Նշենք, որ Օսիկյանն այս պաշտոնին է նշանակվել սեպտեմբերի երեքին նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով։