ՎՏԲ 24-ը նոր վճարային համակարգ կստեղծի, հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով բանկային խմբի մամուլի ծառայությանը:
«Նոր վճարային համակարգի գրանցումը անհրաժեշտ է միջհոսթային միացումների կազմակերպման ճանապարհով ռուսական բանկերի վճարային ենթակառուցվածքի միավորման շուրջ միջոցառումների իրացման համար», - հայտարարել է մամուլի ծառայության ղեկավարը՝ նշելով, որ համակարգը ստեղծվում է «Միջբանկային փոխգործակցության ուղիների կազմակերպման մասին» Կենտրոնական բանկի նամակին համապատասխան:
Մայիսին ՌԴ-ի կենտրոնական բանկը բանկերին առաջարկել էր համաձայնությունների կամ այլ վճարային համակարգերում մասնակցության օգնությամբ կազմակերպել միջբանկային հաղորդակցության ուղիներ, որոնք թույլ կտան միջազգային վճարային համակարգերի բանկային քարտերի օգտագործմամբ դրամական միջոցների ներռուսական փոխանցումներ կատարել՝ առանց այդ համակարգերի օպերացիոն եւ վճարային քլիրինգային կենտրոնների օգտագործման:





























