Ուկրաինայի կոմկուսի առաջնորդ Պյոտր Սիմոնենկոն հայտարարել է, որ երկրի արեւելքում հակամարտության ընթացքում զոհվել է մոտ 20 հազար ուկրաինացի զինծառայող, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

«Այս քաղաքացիական պատերազմը շատ վիշտ բերեց. տարբեր գնահատականներով՝ մինչեւ 20 հազար զոհ»,-ասել է նա:

Բացի այդ, նրա տվյալներով՝ առնվազն մեկ մլն ուկրաինացիներ փախստականի կարգավիճակով լքել են երկիրը:

Ավելի վաղ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչությունը հայտնել է, որ Ուկրաինայում հակամարտության սկզբից իրենց տները լքած մարդկանց թիվը անցել է մեկ մլն-ից: Նրանցից 800 հազարը ապաստան են գտել Ռուսաստանում:

Նշենք, որ պաշտոնական տվյալներով՝ հակաահաբեկչական գործողությունների անցկացման ողջ ընթացքում զոհվել է 837 ուկրաինացի զինվորական, 3044-ը վիրավորվել է: