Ռուսատանի դեմ պատժամիջոցները կաշխատեն, սակայն դեռ կարելի է ավելի շատ պատժամիջոցներ ընդունել, որոնց վերջնական նպատակը պետք է լինի Արեւմուտքի կողմից Ռուսաստանում փոփոխությունների համար հիմքի ստեղծումը, հայտարարել է Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին, հաղորդում է «Վրաստան Online»-ը:
Սահակաշվիլին անդրադարձել է Ռուսաստանի դեմ Արեւմուտքի լծակներին եւ ուշադրություն հրավիրրել պատժամիջոցներին, որոնց նպատակը, վերջին հաշվով, պետք է մեծ փոխոխությունների համար հիմք հանդիսանա: Բացի այդ, Սահակաշվիլին զուգահեռներ է անցկացրել Վրաստանի հետ եւ հայտարարել, որ Պուտինը ցանկանում է երկու երկրներից խլել իրենց անկախությունն ու հաջողությունը:
«Ռուսաստանը փորձում է խորտակել ուկրաինական դեմոկրատիայի գաղափարն ու երկրի ցանկացած հաջողություն: Նման ցանկություն ուներ նաեւ Վրաստանի բարեփոխումների ու հաջողությունների շուրջ: Մի կողմից մենք Արեւմուտքից աջակցություն ենք տեսնում, սակայն մյուս կողմից՝ Եվրոպան դեռ շատ լծակներ ունի: Օրինակ, տնտեսական. Ռուսաստանը չի կարող հաղթել Եվրոպային, քանի որ Եվրոպային գազ է մատակարարում եւ օգտագործում վերջինիս բանկային տրանզակցիաները», - հայտարարել է Սահակաշվիլին:




























