Ուկրաինայի խորհրդարանի «Բատկիվշչինա» եւ «Սվոբոդա» կուսակցությունների խմբակցությունները  Ռադայի քննարկմանն են ներկայացրել  Դոնեցկի եւ Լուգանսկի մարզերում ռազմական դրություն հայտարարելու մասին օրինագիծ, հայտնում է Գերագույն ռադայի կայքը:

«Ուկրաինայի դեմ զինված ագրեսիան դադարեցնելու եւ նշված տարածքում բնակվող խաղաղ բնակչությանը պաշտպանելու նպատակով  Ուկրաինայի Գերագույն ռադան որոշել է դիմել Ուկրաինայի նախագահին` Լուգանսկի եւ Դոնեցկի մարզերում  ռազմական դրություն հայտարարելու վերաբերյալ», — ասվում է փաստաթղթում:

Սեպտեմբերի 4-ին Ուկրաինայի Գերագույն ռադան փակ նիստ է անցկացնում  երկրում իրավիճակի քննարկման համար,  մասնավորապես` ուժային գործողություն անցկացնելու գոտում,  խոսվելու է նաեւ տնտեսության եւ էներգետիկ համալիրի մասին: «ՈՒԴԱՌ» խմբակցության պատգամավոր Պավել Ռեզանենկոն ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հայտնել է, որ օրակարգի գլխավոր հարցը  «Ռուսաստանի հետ պատերազմական իրավիճակն է»: