2015-ի հունվարի 1-ից Հայաստանում պետծառայողների բազային աշխատավարձը կկազմի 66 հազար 140 դրամ: Այս մասին ասվում է Հայաստանի պետբյուջեի նախագծի տեքստային մասում, որը այսօր՝ սեպտեմբերի 4-ին ներկայացվել է կառավարության նիստին: Պետական գերատեսչությունների պարգեւավճարների հիմնադրամները, ինչպես միշտ, չպետք է անցնեն աշխատավարձի 10 տոկոսից:
Կախված բարձրացող գործակիցներից (պաշտոն, ստաժ) ձեւավորվում է վերջնական աշխատավարձը: Նշենք, որ միջին աշխատավարձը պետական հատվածում 2014-ի հուլիսի արդյունքներով կազմել է 134,2 հազար դրամ:
Հիշեցնենք, որ Հայաստանի 2015 թվականի պետական բյուջեի քննարկումները տեղի կունենան ԱԺ աշնանային նստաշրջանի ընթացքում, որը կավարտվի նոյեմբերի վերջին կամ դեկտեմբերի սկզբին:




























