Ներկայումս Հայաստանի ճանապարհներին տեղադրված է 171 արագաչափ: Բացի այդ, Երեւանի 90 խաչմերուկներում կան հսկող տեսախցիկներ: Այս մասին զեկուցվել է սեպտեմբերի 4-ի մամուլի ասուլիսում:

ՀՀ փոխոստիկանապետ Սամվել Հովհաննիսյանի խոսքով՝ պարբերաբար ճանապարհներին իրավիճակի վերլուծություն է իրականացվում, մի շարք դեպքերում քաղաքացիներն իրենք են դիմում արագաչափեր դնելու խնդրանքով:

Ժամանակին վարորդական իրավունք գնած եւ այժմ ճանապարհային երթեւեկության տարրական կանոններին չտիրապետողների համար հավելյալ քննություն անցկացնելու վերաբերյալ մամուլի ներկայացուցչի առաջարկին ի պատասխան Ճանապարհային ոստիկանության  իրավական բաժնի պետ Արման Չիլինգարյանը նշել է, որ այդ  առաջարկի պատասխանը հասկանալի է: Այլ կերպ ասած` գաղափարն անիրականանալի է:

Ըստ Սամվել Հովհաննիսյանի` շուտով ծրագրում են ներկայացնել  օրենսդրական փոփոխությունների փաթեթ: Քննարկվում է նաեւ շարժական հսկող տեսախցիկների ներդրման նախաձեռնությունը: