Ֆրանսիայում ստեղծված «Հայկական վերածնունդ» շարժումը սեպտեմբերի 9-ին Փարիզի Տրոկադերո հրապարակում Հայաստանի քաղբանտարկյալների պաշտպանությանն ուղղված ցույց է անցկացնելու: Այս մասին գրում է «Nouvelles d'Arménie» պարբերականը: Բողոքի ակցիան սկսվելու է տեղական ժամանակով 19:00-ին:
«Ցույցն անցկացվելու է՝ աջակցելու համար Վոլոդյա Ավետիսյանին, Շանթ Հարությունյանին եւ նրա ընկերներին, ինչպես նաեւ բողոք հայտնելու Հայաստանում արդարադատության լիարժեք բացակայության կապակցությամբ»,- նշել են ակցիայի կազմակերպիչները:
Նրանք հայերին կոչ են արել համերաշխություն հայտնել Հայաստանի հայրենակիցներին, ովքեր անարդարացիորեն գտնվում են երկրի բանտերում:





























