Այս տարվա սեպտեմբերի 12-ից   ոչ ներգաղթային եւ ներգաղթային որոշ արտոնագրերի  (վիզաների) միջնորդավճարրի չափը  կփոփոխվի:

Այս առնչությամբ ԱՄՆ դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ նշվում է.

«Խնդրում ենք նկատել, որ այցելուների (բիզնես, զբոսաշրջային, բժշկական), ուսանողական եւ փոխանակման ծրագրերին մասնակցելու նպատակով տրվող  արտոնագրերի միջնորդավճարները փոփոխության չեն ենթարկվի: Հիշյալ արտոնագրերի տեսակների համար դիմորդները կշարունակեն վճարել 160 ԱՄՆ դոլար:

Ստորեւ ներկայացված են արտոնագրերի այն տեսակները, որոնց վրա այս փոփոխությունը կանդրադառնա.

Մուտքի արտոնագրի բոլոր դիմորդները դիմումի միջնորդավճարը պետք է վճարեն ըստ վճարման օրվա գործող դրույքաչափի: Բացառություն են կազմում մուտքի ներգաղթային արտոնագրերի դիմումների  ներքին վճարներըՎիզաների ազգային կենտրոնում (ՎԱԿ), որոնց դեպքում կիրառվում է հաշվի ներկայացման օրվա դրությամբ գործող միջնորդավչարը:

Այն միջնորդավճարները, որոնց դրույքաչափերը նվազելու են, փոխհատուցման ենթակա չեն: Եթե դուք վճարումը կատարել եք մինչեւ 2014թ-ի սեպտեմբերի 12-ը, , եւ այդ միջնորդավճարը նվազել է, ապա մենք չենք կարող իրականացնել փոխհատուցում:

Ոչ-ներգաղթային արտոնագրերի բարձրացված միջնորդավճարների  պարագայում մուտքի արտոնագրի արդեն իսկ կատարված վճարումները կընդունվի նորացված միջնորդավճարները ուժի մեջ մտնելուց հետո 90 օրվա ընթացքում:

Միջնորդավճարի փոփոխման մասին ամբողջական տեղեկատվություն կարող եք ստանալ` այցելելով ԱՄՆ հյուպատոսական հարցերով գրասենյակի  travel.state.gov կամ դեսպանության կայքէջերը: