ՌԼԴԿ-ի առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին կցանկանար դառնալ Նովոռոսիայի նախագահ, որը չճանաչված պետություն է` ինքնահռչակված ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի դաշնային միություն:
Ժիրինովսկին նաեւ ներկայացրել է Նովոռոսիայի տարածքային բաժանման ծրագրերը: Ըստ նրա` տարածաշրջանում անհրաժեշտ է վերածնել մարզերը եւ գավառները, հայտնում է РСН-ը:
Բացի դրանից, լրագրողների հետ շփման ընթացքում Ժիրինովսկին հայտնել է, որ Ուկրաինայի ՆԳՆ-ից ներկայանալու ծանուցագիր է ստացել (ավելի վաղ Կիեւի իշխանությունները ՌԼԴԿ-ի առաջնորդի դեմ քրեական գործ էին հարուցել): Քաղաքական գործիչը հայտարարել է, որ «պատրաստ է ներկայանալ հարցաքննությանը, սակայն պայմանով, որ Կիեւում իր առջեւ Պսկովի դեսանտ է իջնելու»:
Նովոռոսիայի ստեղծման մասին հայտարարվել էր 2014 թ. մայիսի 24-ին` ինքնահռչակված Դոնեցկի եւ Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների միավորման արդյունքում:





























