Ուկրաինայում հազարավոր ռուսական զինվորականներ եւ հարյուրավոր տանկեր ու ռազմական տեխնիկա է գտնվում, հաղորդել է   ՆԱՏՕ-ի աղբյուրը, հայտնում է Gazeta.ru-ն:

«Մենք դեռ հարյուրավոր տանկերով եւ զրահափոխադրիչներով զինված հազարավոր ռուս զինվորականների ենք տեսնում, իրավիճակում ոչ մի էական փոփոխություն չկա», - ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը հայտարարել է գագաթնաժողովի ժամանակ:

Նրա խոսքով՝ ռուս-ուկրաինական սահմանին ավելի քան 20 հազար ռուս զինվոր գտնվում:

Օգոստոսի 28-ին ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները հաղորդել են, որ Ուկրաինայի հետ սահմանին 20 հազար ռուս զինվորականներ են գտնվում: Ավելի վաղ, ՆԱՏՕ-ի եւ ամերիկյան հետախուզության ներկայացուցիչները հայտարարել էին, որ Ուկրաինայի տարածքում ռազմական գործողություններին հազարից ավելի զինվորներ են մասնակցում: