Մարիուպոլի արեւելյան մատույցներում մարտական գործողություններ են սկսվել:
«Հստակ լսելի են պայթյուններ եւ խոշոր տրամաչափի զենքերի կրակահերթերը», - «Ինտերֆաքսին» պատմել է ականատեսներից մեկը:
Ինքնահռչակված ժողովրդական հանրապետության ռազմական գերատեսչությունում հաղորդել են, որ ներկայումս ուկրաինացի զինվորականների մի խումբ քաղաքից փորձում են ներխուժել հանրապետություն:
«Այժմ մարտեր են ընթանում Բեզիմեննոե բնակավայրի շրջանում: Աշխարհազորայինների գրոհող ուժերի թվաքանակն ու կազմը ճշգրտվում է», - հայտարարել են ԴԺՀ-ի շտաբից, հաղորդում է «Ռոսբալտը»:





























