Կրասնոդարի երկրամասում Գելենջիկի օդանավակայանը Mi-8 ուղղաթիռի կործանման հետեւանքով դադարեցրել է աշխատանքները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Թռիչքները ժամանակավորապես դադարեցվել են: Չվերթները կուղղվեն Կրասնոդարի եւ Անապայի պահեստային օդանավակայաններ», - ասվում է «Բազել Աերո» ընկերության օդանավակայանի կառավարիչի հաղորդագրության մեջ
Բացի այդ, շրջանի ուժային կառույցների աղբյուրը կործանման հավանական պատճառ է համարում անձնակազմի սխալը:
Mi-8 ուղղաթիռն ընկել է Գելենջիկի օդանավակայանի շրջանում: Վթարի հետեւանքով երկու մարդ զոհվել է, մեկը՝ վիրավորվել:





























