Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ սեպտեմբերի 4-ին, ժամը 11.21-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Հանրապետության նրբանցքի թիվ 10 տան տանիքը ուժեղ քամու հետեւանքով քշվել եւ ընկել է հարակից տան տանիքին, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը եւ ՃԿԿ օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ տան տանիքը պոկվել եւ ընկել է Ֆիրդուսի փողոցի թիվ 13 տան տանիքի վրա:
Փրկարարներն ապամոնտաժել են տան թիթեղյա տանիքը` 70 քմ:
***
Սեպտեմբերի 4-ին, ժամը 09.06-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Արշակունյաց պողոտայի թիվ 42/3 շենքի բնակարաններից մեկի (4-րդ հարկ) պատշգամբի մետաղյա ծածկը թուլացել եւ կախվել է, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները ապամոնտաժել են բնակարանի պատշգամբի մետաղյա ծածկը:





























