Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր սեպտեմբերի 4-ին, ժամը 13.35-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Ֆիրդուսի փողոցի տներից մեկի գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք` հրդեհի բռնկումով. կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ գազի 3 կգ-ոց բալոնից տեղի է ունեցել արտահոսք` բռնկումով: Բնակարանի բնակիչ 56-ամյա Ա. Փ.-ն դեմքի եւ ձեռքերի շրջանում ստացել է այրվածքներ: Շտապօգնության աշխատակիցները վերջինիս ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն: