Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ սեպտեմբերի 4-ին, ժամը 12.00-ին տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղում` «Հայոց հողեր» կոչվող տարածքում, ական է հայտնաբերվել:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՃԿԿ-ի օպերատիվ խումբը:
Սակրավորները «ՏԵԱՌ Արմենիա» կազմակերպությանը պատկանող հողատարածքից 120մմ տրամաչափի ականանետի արկը տեղափոխել են զորամաս:





























