Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները կհանդիպեն Քարդիֆում, ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում: ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հանդիպում կանցկացնի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ:

Պետդեպարտամենտի կայքը հայտնում է, թե հանդիպումը սկսվելու է ժամը 17:30-ին (20:30-ին Երեւանի ժամանակով):