ԱՄՆ դոլարի փոխարժեքը այսօր՝ սեպտեմբերի 4-ին կազմել է 410.15 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.58 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:

Եվրոյի փոխարժեքը կազմել է 539.14 դրամ (նվազել է 0.72 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 675.07 դրամ (նվազել է 1.73 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 11.11 դրամ (մնացել է անփոփոխ):

Թանկարժեք մետաղների գները սահմանվել են՝ արծաթը՝ 251.86 դրամ, ոսկին՝ 16,687.68 դրամ, պլատինը՝ 18,566.77 դրամ:

Սեպտեմբերի 4-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 4405000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 409.68 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 409.5 դրամ: