Փրկարար ծառայությունից հայտնում են, թե սեպտեմբերի 4-ին, ժամը 09.11 -ին վերսկսվել են Վ. Ա.-ի որոնողական աշխատանքները: Դեպքի վայր է մեկնել մարզային ՃԿԿ-ի օպերատիվ խումբը: Ժամը 19.45-ին Բյուրական գյուղի մոտ՝ ջրանցքի մեջ, գտել են Վ.Ա.-ի (ծնվ.1954թ.) դին:

Նշենք, որ սեպտեմբերի 3-ին, ժամը 21.45-ին ահազանգ էր ստացվել, որ Կոտայքի մարզի Նոր Երզնկա գյուղի բնակիչ Վ. Ա.-ն առավոտյան դուրս է եկել անասուններին արածացնելու եւ չի վերադարձել. դեպքի վայր էին մեկնել 12 հրշեջ-փրկարարներ: