Պենտագոնի ղեկավար Չակ Հեյգելը Ուկրաինայի պաշտպանության նախարար Վալերի Գելեթեյի հետ հանդիպման ընթացքում հայտարարել է, որ ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Կիեւին, փոխանցում է Պենտագոնի կայքը:

ԱՄՆ-եւ Ուկրաինայի պաշտպանական գերատեսչությունների նախարարների հանդիպումը տեղի է ունեցել Ուելսում` ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակում:

«Հեյգելը բարձր է գնահատել Ուկրաինայի զինված ուժերի գործողությունները երկրի արեւելքում եւ վստահեցրել, որ ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Ուկրաինային», — ասվում է հաղորդագրությունում:
Գելեթեյը շնորհակալություն է հայտնել Հեյգելին ցուցաբերած աջակցության համար: