Ուկրաինան բարձրացնելու է ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը` դրա համար անհրաժեշտ բարեփոխումներն անցկացնելուց հետո, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Ուելսում սեպտեմբերի 4-ին կայացած Ուկրաինա-ՆԱՏՕ հանձնաժողովի համատեղ մամուլի ասուլիսում, փոխանցում է «Կորեսպանդենտը»:
«Երբ երկիրը համապատասխանի անդամակցության բոլոր պահանջներին, Ուկրաինայի ժողովուրդը կորոշի` երբ եւ ինչպես տեղի կունենա անդամակցությունը», — ասել է Պորոշենկոն:
Ըստ Պորոշենկոյի` երկիրը կխորացնի համագործակցությունը դաշինքի հետ: «Մեր նոր համագործակցության կարեւոր տարրը Ուկրաինա-ՆԱՏՕ համագործակցության խորացումն է: Դա կլինի Եվրոպային Ուկրաինայի անդամակցության կարեւոր մասը», — ասել է Պորոշենկոն:
Նա նշել է, որ Ուկրաինան համագործակցելու է ՆԱՏՕ-ի հետ` առանձին ծրագրերի եւ դաշինքի առաքելության շրջանակում:





























