«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր ունեցած հավաստի տեղեկությունների համաձայն, ֆրանսիական «Քարֆուր» ցանցի եւ «Երեւան Սիթի» սուպերմարկետների ցանցի միջեւ բանակցությունները ըստ էության ավարտվել են, եւ վերջնական պայմանավորվածությունները ձեռք են բերվել:
Ըստ այդմ, «Երեւան Սիթի» ցանցին պատկանող 12 սուպերմարկետ մինչեւ հաջորդ տարվա սկիզբը կանցնեն «Քարֆուրին», եւ դրանից հետո «Երեւան Սիթի» անվանումով սուպերմարկետներ Երեւանում չեն լինի: Ըստ գործարքի, «Քարֆուրը» վարձակալելու է «Երեւան Սիթիների» միայն տարածքները, իսկ ներքին սարքավորումներով համալրումը ու կահավորանքը ամբողջությամբ իրականացնելու է իր չափանիշներով: Եթե հաշվի առնենք, որ արդեն մի քանի շաբաթից «Երեւան Մոլում» սկսելու է գործել նաեւ «Քարֆուրի» հիպերմարկետը, ապա կարելի է արձանագրել, որ շուտով Հայաստանում սպառողական ապրանքների մանրածախ առեւտրի, ինչպես նաեւ ներկրումների ոլորտում տեղի կունենա արմատական փոփոխություն»։
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում





























