Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ համատեղ ճեպազրույցում հայտարարել է, որ «դաշինքի գրեթե բոլոր երկրները» պատրաստակամություն են հայտնել օգնել իր երկրին:

Ըստ Պորոշենկոյի` խոսքը մահաբեր եւ ոչ մահաբեր զենքերի շուրջ ռազմատեխնիկական համագործակցության մասին է, ներառյալ` բարձր ճշգրտությամբ զենքերը, փոխանցում է  rbc-ն:
Պորոշենկոն նաեւ հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն Ուկրաինային կօգնի ապահովել  կիբերանվտանգությունը, ինչպես նաեւ հիմնադրամներ ստեղծել, որոնք  կապահովեն երկրի զինված ուժերի վերակազմավորումը:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ռասմուսենն իր հերթին հայտարարել է, որ «ոչ ոք պատերազմ չի ցանկանում», իսկ Արեւելյան Ուկրաինայում իրավիճակը պետք է կարգավորվի դիվանագիտական միջոցներով եւ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները խստացնելու ճանապարհով: