ԱՄՆ-ն չի հետեւումԲուդապեշտի հուշագրին, քանի որ դրա պայմաններ կատարման դեպքում պետք է վաղուց գործնական քայլերի դիմեր, Կիեւում ասել է Հանրապետական սենատոր Ջոն Մաքքեյնը, հայտնում է ՈՒՆՆ-ն` վկայակոչելով «Ազատություն ռադիոն»:
Ըստ նրա` այժմ դժվար կլինի պայմանավորվել «միջուկային» պետությունների հետ, որպեսզի հրաժարվեն իրենց միջուկային զենքից:
Նա նաեւ նշել է. «Ակնհայտ է, որ Բուդապեշտի հուշագրի պայմանավորվածությունները, որոնք պետք է երաշխավորեն Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, ներառյալ` Ղրիմը, լիովին խախտվել են»:
Մաքքեյնը վստահ է, որ Պուտինը կշարունակի Ուկրաինայի նկատմամբ ագրեսիան:
«Ակնհայտ է, որ Ռուսաստանը, եթե նրան չկանգնեցնեն, կհասնի Ղրիմի սահմանին: Հաջորդ կանգառը Մոլդովան է», - ասել է սենատորը:





























