ԵԱՀԿ դիտորդական առաքելությունն այցելել է Մարիուպոլ եւ շրջակա տարածքներ, որտեղ ուկրաինացի ուժայինների եւ ռուսամետ ակտիվիստների բախումներ են ընթանում։ Ըստ նրանց՝ իրավիճակը մտահոգիչ է։
Առաքելության աշխատակիցներն այցելել են Շիրոկինո ավան, որը Մարիուպոլից 22 կմ այն կողմ է։
«Թվում է՝ ոչ ուկրաինական բանակը, ոչ էլ անկանոն միավորումները չեն վերահսկում իրադրությունն այնտեղ», — նշված է զեկույցում։
Դիտորդների խոսքով՝ ավանում ավերվել է էլեկտրակայանը, բնակիչները մնացել են առանց էլեկտրականության։





























