Ավստրալիան ուկրաինական բանակին տաք հագուստով, կոշիկներով եւ ջերմային ներքնազգեստով ապահովելու պատրաստակամություն է հայտնել: Բացի այդ, ԶՈՒ հրամանատար Մարկ Բինսքինը հայտնել է, որ Ուկրաինայի զինված ուժերի որոշ սպաներ կարող են վերապատրաստվել Ավստրալիայում, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Բինսքինը ներկայացրել է Ավստրալիայի կողմից Ուկրաինայի զինված ուժերին օգնության ծրագրի հիմնական կետերը:  Նա նշել է, որ Ավստրալիան կարող էր Ուկրաինա ուղարկել լոգիստիկայի ոլորտի մասնագետների ոչ մեծ խումբ, որոնք կօգնեին բարելավել ռազմական մատակարարումների համակարգը: