Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն Venezolana de Television հեռուստաալիքով ելույթ ունենալիս անդրադարձել է «Չավեսը մեր» բանաստեղծությունը քննադատած կաթոլիկ եկեղեցու եպիսկոպոսներին, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Եկեղեցու սպասավորներին դուր չէր եկել իշխող Վենեսուելայի միացյալ սոցիալիստական կուսակցության ակտիվիստուհի Մարիա Ուրիբեի «Չավեսը մեր» բանաստեղծությունը՝ «Հայր Մեր»-ին նմանության պատճառով:
Մադուրոն պաշտպանել է հեղինակին եւ եպիսկոպոսների քննադատությունը որակել «մերօրյա գռեհիկ ինկվիզիցիա»:
Քաղաքական գործիչը հայտարարել է, որ բանաստեղծություններում աղոթքի ոճը կիրառել են շատ բանաստեղծներ, այդ թվում՝ Պաբլո Ներուդան եւ Միգել Անխել Աստուրիասը:





























