Մայրաքաղաքի էլեկտրատրանսպորտի բնականոն աշխատանքի ապահովման նպատակով 2014 թվականի 1-ին կիսամյակում ընկերության կողմից իրականացվել են ինչպես ենթակառուցվածքների, այնպես էլ շարժակազմի մասնակի նորոգման աշխատանքներ:

Երեւանի քաղաքապետարանից հայտնում են, թե ըստ  այդմ, նորերով են   փոխարինվել Արշակունյաց պողոտայի հպակային ցանցի  14200 մետր երկարությամբ  պղնձալարերը: Նմանատիպ աշխատանքներ են իրականացվել նաեւ Սեբաստիայի, Էրեբունի եւ Թեւոսյան  փողոցների առանձին հատվածներում: Նալբանդյան, Լենինգրադյան, Նանսենի, Կիեւյան, Ագաթանգեղոսի, Խանջյան փողոցներում եւ Սայաթ-Նովայի ու Իսակովի պողոտաներում  ներկվել, թարմ տեսքի է բերվել թվով 212  հենասյուն: Խանջյան փողոցում նաեւ հպակային լարերն են  փոխարինվել`2200  մետր երկարությամբ:  Կազմակերպվել են  ընկերությանը պատկանող այլ  մեքենամեխանիզմների  ու ներքին ենթակառուցվածքների կարգաբերման  աշխատանքներ:  Առաջին կիսամյակում մասնակի նորոգվել է  թվով 4 տրոլեյբուս, եւս մեկի նորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են: