ԱՊՀ անդամ պետությունների ՆԳՆ ղեկավարների խորհուրդը ՌԴ-ի ներքին գործերի նախարարին հանձնարարել է տեղեկատվական տեխոնոլոգիաների օգտագործմամբ հանցագործությունների դեմ պայքարի համագործակցության ծրագիր մշակել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Ռուսական պատվիրակության ղեկավարը՝ ՌԴ-ի ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցեւը, հայտարարել է, որ տեղեկատվական ոլորտում անվտանգության ապահովումը կիբերհանցավորության հակազդեցության նոր մեխանիզմների անընդհատ որոնումներ է պահանջում:




























