Կրեմլը Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Բարոզուի հետ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ «երկու շաբաթվա ընթացքում Կիեը վերցնելու» Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերի մեկնաբանության հարցը համարում է փակված եւ չի հրապարակի զրույցի սղագրությունը: Այդ մասին «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Ավելի վաղ Եվրահանձնաժողովի մամուլի քարտուղար Արենքիլդե Հանսենը The Wall Street Journal-ին տված հարցազրույցի ժամանակ խոստովանել էր, որ զրույցից մեջբերումները կտրվել են համատեքստից:

«Կարծում ենք, հարցը փակված է», -ընդգծել է Պուտինի մամուլի քարտուղարը:

Արենքլիդե Հանսենը հայտարարել է, որ «Եվրահանձնաժողովի նախագաը փակ նիստի ընթացքում իր գործընկերներին տեղեկացրել է նախագահ Պուտինի հետ ունեցած զրույցի մասին»: «Ցավոք, տեղեկության մի մասը գաղտնի հրապարակվել է համատեքստից կտրված»:

Անցած շաբաթ եվրոպական մամուլում հաղորդագրություն էր հայտնվել, որի համաձայն, Բարոզուն իբրեւ թե իր եվրոպացի գործընկերներին փոխանցել է Կիեւը երկու շաբաթում վերցնելու ՌԴ-ի նախագահ Պուտինի խոսքերը: