Եվրամիությունը կարող է սեպտեմբերի 5-ին հրաժարվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների կիրառումից: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով դիվանագիտական առաքելությունների երկու ներկայացուցիչների:

Դիվանագետները հայտնել են, որ ԵՄ-ն Ռուսաստանի դեմ սեպտեմբերի 5-ին նոր պատժամիջոցներ է ընդունում, բայց դրանք չի կիրառի, որպեսզի ժամանակ տա Մոսկվային Ուկրաինայում հրադադրի հարցում իր շահագրգռվածությունը ցույց տալու համար:

«Եթե հրաձգությունը դադարի, հնարավորություն կստանանք ընդհանրապես այդ պատժամիջոցները չկիրառելու», - նշել է դիվանագետներից մեկը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԵՄ-ն կշարունակի քննարկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները:

Նախօրեին Սպիտակ տան աղբյուրը հայտնել էր, որ ԱՄՆ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների փաթեթ է պատրաստում, հայտնում է gazeta.ru-ն: