Ռուսաստանը սեպտեմբերի 5-ին արգելել է հրուշակեղենի ներկրումն Ուկրաինայից: «Ռոսպոստրեբնադզոր»-ը որոշումը հիմնավորել է արտադրանքի դրոշմավորման կանոնների խախտմամբ:
«Օրենսդրության խախտումներ են հայտնաբերվել սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում», - ասված է հաղորդագրությունում:
Ավելի վաղ նույն հիմնավորմամբ արգելվել էր ուկրաինական սպիրտային խմիչքների, հյութերի, կաթնամթերքի եւ բանջարեղենային ու ձկնային պահածոների ներկրումը:
Ապրանքների որակի պահանջներին անհամապատասխանության համար արգելվել էին կարտոֆիլը, սոյան, արեւածաղիկը, եգիպտացորենի ալյուրը, խոզի միսը:
Ուկրաինան այդ պահանջներն անհիմն է համարել եւ քանիցս նման որոշումները որակել որպես Ուկրաինայի դեմ առեւտրային պատերազմ:





























