Ոստիկանության Էրեբունու բաժնի եւ Էրեբունու վետերանների խորհրդի անդամների բացատրական աշխատանքների շնորհիվ` սեպտեմբերի 4-ին, ժամը 12.00-ին, կամավոր բաժին է ներկայացել 1965 թ. ծնված Վարդանուշ Բ.-ն:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա օգոստոսի 6-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 38-178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի /խարդախությանը հանցակցելը/ մեղադրանքով:





























