Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները սեպտեմբերի 4-ին, ժամը 08.00-ին, Երեւանի Ջանիբեկյան փողոցի տներից մեկից բերման են ենթարկել 1968 թ. ծնված Վլադիմիր Մ.-ին:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա օգոստոսի 1-ից ոստիկանության Ապարանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 117 հոդվածի /դիտավորությամբ առողջությանը թեթեւ վնաս պատճառելը/ մեղադրանքով:





























