Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասին օրենքի ընդունման հարցում մենք հավատարիմ ենք Ֆրանսիայի նախագահի արժեքներին: Այս մասին Երեւանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Ֆրանսիայի իշխող սոցիալիստական կուսակցության ղեկավար Բրյունո Լե Ռուն՝ նշելով, որ իրենք կարեւորում են Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցին նվիրված միջոցառումները:
Լե Ռուի խոսքով՝ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասին նոր օրինագծի անհրաժեշտություն չկա, սակայն ժամանակն է ընդունել արդեն գոյություն ունեցող օրինագիծը:
«Անհրաժեշտ է դադարեցնել այդ հարցով բոլոր նախաձեռնությունները: Այստեղ չկա քաղաքական հարց, եւ բոլորս համակարծիք ենք, որ Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար քրեական հետապնդում է հարկավոր: Այդ կարծիքին է նաեւ Ֆրանսիայի նախագահը:
Հարցը մնացել է իրավաբանական մակարդակում. հարկավոր է այնպիսի օրինագիծ, որը չի խոչընդոտի խոսքի ազատության իրավունքին»,- ասել է Լե Ռուն՝ նշելով, որ հենց նման օրինագիծ լինի, անմիջապես կընդունվի:





























