Տավուշի մարզում ականի պայթյունից վիրավորված 47-ամյա Վարդան Ավագյանին վիրահատել են: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Բերդի հոսպիտալի ղեկավար Էդիկ Գրիգորյանը:

Նա նշեց, որ զինծառայողի ոտքը անդամահատել են` ծնկից վար կտրել: Վարդան Ավագյանը մոտ մեկ ամիս կմնա հիվանդանոցում, քանի որ այդքան ժամանակ է անհրաժեշտ ապաքինման համար: Ինչ վերաբերում է քայլելուն, ապա հետագայում նա պրոթեզով կկարողանա քայլել: Այժմ Վարդան Ավագյանի առողջական վիճակը կայուն է:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 4-ին Տավուշի մարզում ական էր պայթել, ինչի հետեւանքով լեյտենանտ էր վիրավորվել: Վիրավորվածը 47-ամյա Վարդան Ավագյանն է: Դեպքի առթիվ այժմ նյութեր են նախապատրաստվում:

Վիրավորվածը Տավուշի մարզի Նորաշեն գյուղից է: Գյուղապետ Գոռ Աբրահամյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր, որ նա վերջերս է մտել ծառայության,  ամուսնացած է, ունի 4 երեխա: Որդիներից մեկը ծառայում է բանակում, մեկը նոր է ավարտել ծառայությունը, երեխաներից մեկը դպրոցական է, մեկն էլ փոքր տարիքի: