Սեպտեմբերի 5-ի առավոտյան Բաքվում՝ Հեյդար Ալիեւի անվան օդանավակայանում ձերբակալվել է լրագրողուհի Հադիջա Իսմաիլովան:
Նրա խոսքով՝ ձերբակալության պահին ինքը գտնվել է հաշմանդամի սայլակում, քանի որ ուղեւորության ժամանակ ուժեղ վնասել է ոտքը: Լրագրողուհուն մարամասն զննել են Ադրբեջանի Մաքսային կոմիտեի եւ Սահմանապահ ծառայության աշխատակիցները: Լրագրողուհու խոսքով՝ աշխատակիցները ստուգել են նրա գրպանները եւ հաշվել իր մոտ եղած գումարը: Նրանից խլել են բանկային քարտը:
Ստուգողները պահանջել են արձակել ոտքի վիրակապը՝ համոզվելու համար, որ այնտեղ հակաօրինական ոչինչ չկա: Այնուհետեւ կնոջն ազատ են արձակել՝ վերադարձնելով բանկային քարտը:





























