Պարզեցված սխեմայով Հայաստանում արդյունաբերական արտադրանքի արտահանումն ունի հետեւյալ տեսքը. վերջնական արտադրանքն առաքվում է ԱՊՀ երկրներ, իսկ հումքն՝ այլ երկրներ: Իհարկե, կան բացառություններ: Օրինակ, որոշ «այլ» երկրի համեմատաբար մեծ ծավալներով ծխախոտ է արտահանվում, որին ավելացվել է հայրենական վիսկին: Սակայն, որպես կանոն, այդ երկրներ արտահանումը ներկայացվում է պատրաստի արտադրանք համեմատաբար փոքր խմբաքանակով:

Հավելենք, որ ԱՊՀ երկրներ բոլոր տեսակի ապրանքների(այսինքն, ոչ միայն արդյունաբերական) մեր արտահանման ընդհանուր ծավալի առյուծի բաժինը բաժին է հասնում Ռուսաստանին: Ընթացիկ տարվա հունվար - հուլիսին այդ ցուցանիշը կազմել է 85 տոկոս: Այսինքն, այդ երկիրը մեր առաջատար գործընկերն է ԱՊՀ երկրների հետ արտաքին առեւտրում:

ԱՊՀ-ին բաժին է հասնում Հայաստանի արդյունաբերական արտադրանքի ընդհանուր ծավալի մեկ հինգերորդ մասը(հունվար-հուլիսին՝ 21 տոկոսից քիչ ավելի): Ապրանքների կառույցը որոշակիորեն բնութագրում է մեր ապրանքւ ներկրող երկրների տնտեսության ուղղվածությունը: Ներկայացնենք «հանքաքարի եւ պղնձի խտանյութի» խմբի մասին տեղեկությունը, որն արտահանման ծավալով մեր արտահանման բնագավառում առաջատար դիրք է գրավում:

Ընթացիկ տարվա հունվար – հունիս ամիսներին Հայաստանից  արտահանված գրեթե 91 հազար տոննա պղնձի եւ խտանյութի ճնշող մեծամասնությունը (մոտ 93 տոկոս) պատկանում է երկու երկրների: Մասնավորապես, կոմունիստական Չինաստան՝45 տոկոսից պակաս բաժնով, եւ հետսոցիալիստական Բուլղարիային՝ ավելի քան 48 տոկոս: Իսկ ահա ԱՊՀ-ի հետխորհրդային երկրները լիովին բացակայում են հումք ներմուծողների ցուցակից : Ճիշտ նույն կերպ այլ մետաղների դեպքում:

Փոխարենն ԱՊՀ-ն ապահովում է խմիչքի արտահանման ծավալի մեծ մասը, որոնց կառույցում ավանդաբար գերակշռում է կոնյակը: Ընթացիկ տարվա հունվար-հուլիսին ԱՊՀ երկրներին, հիմնականում Ռուսաստանին, բաժին էր հասնում այդ ապրանքի արտահանման ծավալի 88 տոկոսը: Հավելենք, որ հայրենական կոնյակը Հայաստանից արտահանվող ապրանքների առաջատարներից է:

ԱՊՀ երկրների մասնբաժինը մեծ է նաեւ արդյունաբերական արտադրության սննդամթերքի արտահանման ոլորտում, հաշվետու ժամանակահատվածում կազմել է 62 տոկոս: Սակայն, իհարկե, խմիչքի արտահանումը գերազանցում է սննդամթերքին(ընթացիկ տարվա հունվար-հուլիսին ավելի քան 8 անգամ):