Ուելսում ընթացող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Վրաստանը կտանա դաշինքի հետ «Ուժեղացված համագործակցության» նոր փաթեթը: Համապատասխան հայտարարությամբ է հանդես եկել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը:

«Մենք կամրապնդենք հարաբերություները ՆԱՏՕ-ի գործընկերների, այդ թվում՝ Վրաստանի հետ: Մեր համագործակցությունը շարունակական է լինելու: Սեպտեմբերի 5-ին մենք կգործարկենք Վրաստանի պաշտպանության հզորացման եւ ՆԱՏՕ-ի անդամակցությանը Վրաստանին նախապատրաստելու համագործակցության նոր փաթեթը», - հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:

Իր հերթին, պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան հստակեցրել է դաշինքի եւ Վրաստանի համագործակցության նոր փուլ տեղափոպման կետերը:

«ՆԱՏՕ-Վրաստանի փաթեթը գործնականում համաձայնեցված է դաշինքի անդամների հետ: Այն ենթադրում է Թբիլիսիում ՆԱՏՕ-ի հետ համատեղ ուսումնական կենտրոնի բացում, որտեղ կվերապատրաստվեն դաշինքի եւ իր գործընկերների ռազմական ստորաբաժանումները: ՆԱՏՕ-ն պատրաստ է աջակցություն ցուցաբերել մեր երկրի պաշտպանունակության ամրապնդման գործում», հայտարարարել է Ալասանիան: